Փետրվարի 7-ին Իռլանդիայի դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպան Ռոուանին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերը կարեւորեցին երկկողմ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` բարձրաստիճան փոխայցելությունների, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները:
Զրուցակիցները անդրադարձ կատարեցին նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների եւ դրանց լուծման ուղիներին: