9 փետրվարի 2011 - 20:23 AMT
Դոմոդեդովոյի ահաբեկչության նախապատրաստման կասկածով 4 մարդ է բերման ենթարկվել

Չորս մարդ բերման են ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության նախապատրաստման և իրականացման կասկածով: Նրանցից երկուսն արդեն ձերբակալվել են դատարանի վճռի համաձայն: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով Ինգուշետիայի իրավապահ մարմիններից աղբյուրին:Աղբյուրի տվյալների համաձայն, կասկածյալները բերման են ենթարկվել Ինգուշետիայում իրականացվող հատուկ օպերացիայի ընթացքում:

Life News ինտերնետ-հրատարակության տվյալների համաձայն բերման ենթարկվածները երեքն են: Նրացից երկուսը Ադամ Գանիժևն ու Իսլամ Եվլոևն են, երրորդը Մագոմեդ Եվլոևի 16-ամյա քույրն է, Մագոմեդը համարվում է ահաբեկչության անմիջական կատարողը:

Պայթյունը «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցավ հունվարի 24-ին, 36 հոգի զոհվեցին, մոտ 200-ը վնասվածքներ ստացան: