«Մենք վատ խաղացինք: Նման ֆուտբոլով ոչ թե Եվրոպայի առաջնությունում, այլ նույնիսկ Հայաստանում ակնկալիքներ չպետք է ունենանք: Երևանում մենք պետք է բոլորովին այլ խաղ ցույց տանք: Ըստ իս, այսօր դա հասկացավ մեզանից յուրաքանչյուրը»,-Իրանի հավաքականին պարտվելուց հետո ասել է Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը:
Իսկ sport-express.ru-ի այն դիտողությանը, որ Հայաստանը ևս զիջեղ վրացիներին 1:2 հաշվով, կիսապաշտպանն ասել է. «Հասկանում եմ, որ նման խաղից հետո դա այնքան էլ տեղին չի հնչի, սակայն, Ռուսաստանի հավաքականը Հայաստանից չէ, որ պետք է օրինակ վերցնի: Բնականաբար, Երևանում կայանալիք խաղը բարդ է լինելու, բոլորը դա հասկանում են, սակայն, եթե մենք վերադարձնենք մեր խաղը, իսկ մենք դա պարտավոր ենք անել, ամեն ինչ մեր ձեռքերում կլինի»:
Ըստ պաշտպան Ռոման Շիշկինի, «հանդերձարանում Ադվոկատը մի երկու խոսքով հայտնեց իր տպավորությունը խաղից: Եվ վերջ, ոչ մի կոնկրետ դիտողություն: Աստված տա, որ Բելգիայից ու Իրանից կրած պարտությունները մեզ համար դաս լինեն և մենք լավ մարզավիճակում լինենք Հայաստանի հետ խաղից առաջ»,-ասել է Շիշկինը:
Հայաստանի հավաքականի մասին, որի հետ խաղը կկայանա մարտի 26-ին Երևանում, պաշտպանն ասել է. «Ես դեռ նույնիսկ չեմ տեսել Հայաստանի հավաքականի խաղը: Բնականաբար, հեշտ չի լինելու: Հարկավոր է աշխատել լավ մարզավիճակ ձեռք բերելու վրա, և Աստված տա, ամեն ինչ լավ կդասավորվի»: