Հայաստանի կառավարությունը փետրվարի 10-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև Բագրատաշեն-Սադախլո, Այրում-Սադախլո, Գոգավան-Գուգուտի և Բավրա-Նինոծմինդա ցամաքային մաքսակետերի օգտագործման մասին համաձայնագրի ստորագրմանը: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է մաքսակետերի գործունեության կարգավորումը, առավել ևս, որ փետրվարի 15-ին սպասվում է Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի այցը Երևան: