11 փետրվարի 2011 - 12:25 AMT
Ըննդիմություն. Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանում կրկնվեն թունիսյան կամ եգիպտական դեպքերը

Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով ամեն ին անում են, որ սոցիալական բողոքն երկրում դուրս դա Սահմանադրության ու օրինականության շրջանակներից, գտնում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը: Այդ մասին նա հայտարարել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: «Ցավոք, նման վտանգ կա: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում սոցիալ-քաղաքական վերափոխման գործընթացը հարթ անցնի, առանց սոցիալական ցնցումների»,-նշել է նա:

Մեկնաբանելով վերջին իրադարձությունները Թունիսում ու Եգիպտոսում, որոնք փորաձագետներից շատերը համարում են «թվիթերային հեղափոխութոյւններ», Զուրաբյանը չի համաձայնվել այն կարծիքի հետ, որ մարդկանց գործողությունները սոցցանցերում և Twitter ու Facebook ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցությունը, արտերկրում մշակված ծրագիր է: Ըստ նրա, Մուբարաքի արևմտամետ ռեժիմի տապալումը չէր բխում ԱՄՆ, Եվրոպայի ու Իսրայելի շահերից: «Նման վարկածն, ըստ իս, ավելի շատ վկայում է այն մասին, որ չարդարացված կերպով ցանկանում են կիրառել «դավադրությունների տեսությունը»: