11 փետրվարի 2011 - 16:03 AMT
ԵԱՀԿ-ն հիմք է նախապատրաստում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր գագաթնաժողովի համար

Ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Անվար Ազիմովը, հայտնոմ է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Նման հանդիպումների հաճախականությունը վկայում է այդ ձևաչափում ընթացող լուրջ աշխատանքի մասին: Այդպիսով անհրաժեշտ հիմք է ստեղծվել մեր երկրների նախագահների նոր գագաթնաժողովի համար»,-ասել է Ազիմովը Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:

Ազիմովը նաև կոչ է արել կառուցողական և շահագրգիռ հենքի վրա քննարկել Անդրկովկասում ճգնաժամային կարգավորման հարցերը: