11 փետրվարի 2011 - 17:01 AMT
Բանակը սատարել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին

Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունն այսօր սատարել է նախօրեին նախագահ Հոսնի Մուբարաքի առաջարկած իշխանության աստիճանական փոխանցման ծրագիրը:

Պաշտպանության նախարարի գլխավորած Գերագույն ռազմական խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ եգիպտական բանակը հանդես կգա որպես արդար և ազատ նախագահական ընտրությունների անցկացման երաշխավոր: Զինվորականները բողոքի բազմօրյա ցույցերի մասնակիցներին կոչ են արել նորմալ կյանքի վերադառնալ:

Եգիպտական լրատվամիջոցները հաղորդել են, որ Մուբարաքն ընտանիքի հետ միասին երեկ հեռացել է Կահիրեից: Հնարավոր է, նրանք տեղափոխվել են Շարմ-էլ-Շեյխ:

Ընդդիմության առաջնորդներից Մուհամմեդ Էլ-Բարադեին այս գիշեր հայտարարել է, որ Եգիպտոսը պայթյունի եզրին է, և բանակին կոչ է արել ցուցարարների կողմն անցնել, որպեսզի «փրկեն պետությունը», հաղորդում է ZMAN.com-ը: