12 փետրվարի 2011 - 12:22 AMT
Թուրքիայի գլխավոր շտաբի պետը Բաքվում կքննարկի ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ընդլայնումը

Թուրքական գլխավոր շտաբի պետ Իշիկ Կոշաները կայցելի Ադրբեջան փետրվարի 16-ին, հայտնում է CNN Turk-ը: Սա գեներալ Կոշաների առաջին այցն է Ադրբեջան Թուրքիայի գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելուց հետո:

Այցի շրջանակներում տեղի կունենան Կոշաների մի շարք հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկվեն ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ընդլայնմանն վերաբերող հարցեր: