Եգիպտոսում իշխանության անցումը նախագահ Հոսնի Մուբարաքից Զինված ուժերի բարձրագույն խորհրդին Եգիպտոսի ժողովրդի իղձերի իրականացման միայն առաջին քայլն է դեպի երկրի ժողովրդավարացում, ազատ ընտրություններ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ողջունելով Մուբարաքի հրաժարականի մասին որոշումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հարգում է Մուբարաքի «դժվարին որոշումը», հայտնում է Reuters-ը:
Իր հերթին, Ֆրանսիան ողջունում է Մուբարաքի հրաժարականը: Ըստ Նիկոլյա Սարկոզիի, Ֆրանսիան հուսով է, որ Եգիպտոսի նոր իշխանությունները միջոցներ կձեռնարկեն ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ:
Մինչդեռ, ըստ վերլուծաբանների, Զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար, պաշտպանության նախարար Հուսեյն Թանթաուին պատրաստ չէ «ժողովրդավարական փոփոխությունների և կաշխատի պահպանել իշխանության ներկա կառուցվածքը»: