Եգիպտոսի նախագահի պաշտոնից հեռանալու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կահիրեում Հոսնի Մուբարաքի ՄԱԷ ԱԳ նախարար Աբդալլա բեն Զաիդ ալ Նահայանի հետ հանդիպմահը, ուրբաթ օրը հայտարարել է Քուվեյթի Al-Qabas թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
«Հոսնի Մուբարաքը համաձայնվել է հեռանալու բանաձևին, որի համաձայն նա սկզբում կմեկնի Շարմ-էլ-Շեյխ, իսկ այնտեղից՝ ՄԱԷ»,-գրում է թերթը՝ նշելով, որ նոր իշխանությունները չեն հետապնդւի Մուբարաքին:
«ՄԱԷ ԱԳՆ ղեկավար շեյխ Աբդալլան ասել է Մուբարաքին հետևյալը. «Մենք քեզ հետ ենք, սակայն իրադրությունը հապաղում չի ների: Պետք է պահպանել Եգիպտոսն ու վերահսկել իրավիճակը: Էմիրատները պատրատ են ընդունել քեզ Ալ-Այնի պալատում»,-գրում է Al-Qabas-ը: Մինչ ՄԱԷ մեկնելը, ըստ թերթի, Մուբարաքը կարող է բուժման մեկնել Գերմանիա: