Իրանի Իսլամական Հանրապետությունը նշում է իսլամական հեղափոխության 32-րդ տարելիցը: Տոնակատարությունները մեկնարկել են դեռևս փետրվարի 8-ին՝ Իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Հոմեյնիիի դամբարանի մոտ: Արարողությանը մասնակցեց հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին:
1964թ. շահը Հոմեյնիին արտաքսեց, որի համար պատճառ հանդիսացավ իմամի հակաամերիկյան ելույթը: 1979թ. փետրվարի 1-ին Հոմեյնին վերադարձավ հայրենիք: Թեհրանի օդանավակայանում նրան դիմավորում էին բազմաթիվ կողմնակիցներ: 10 օրից հետո Իրանում հայտարարվեց իսլամական հեղափոխության հաղթանակի մասին: Երկրից փախած, շահերի Փեհլեվի դինաստիայի վերջին ներկայացուցիչ Մոհամմադ Ռըզան տապալվեց: Այդպիսով վերջակետ դրվեց 25 դար պատմություն ունեցող պարսկական մենապետությանը: