12 փետրվարի 2011 - 13:27 AMT
Արցախի ԱԳ նախարարի խորհրդականը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին ստորագրել է հրամանագիր` ակտիվ պետական ու հասարակական-քաղաքական գործունեության համար եւ ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանին «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրելու մասին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: