12 փետրվարի 2011 - 15:30 AMT
Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ

Փետրվարի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ: Համագումարի շրջանակներում ընդունվել է քաղխորհրդի հաշվետվությունը կատարած աշխատանքի մասին: Ընտրվեց նաև քաղխորհրդի կազմը 207 մարդուց բաղկացած և 7 անդամից բաղկացած վերահսկիչ հանձնաժողովը:

«Եթե ես չկարողանամ կատարել իմ առաքելությունը, ապա կգումարեմ արտահերթ համագումար, և դուք կկարողանաք ընտրել ում ցանկանաք և ես ձեր հետ կլինեմ»,-ասել է Ծառուկյանը՝ վերընտրվելուց հետո:

Համագումարին ներկա էին ՀՀԿ ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը, «Ժառանգությունից»՝ Ստեփան Սաֆարյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը և Հրանտ Մարգարյանը, «Օրինաց երկրից»՝ Խաչիկ Հարությունյանը: