14 փետրվարի 2011 - 09:35 AMT
Իսրայելը հուսով է, որ Եգիպտոսի բանակը կկատարի իր միջազգային պարտավորությունները

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ողջունել է եգիպտական բանակի ղեկավարության որոշումը բոլոր միջազգային համաձայնություններին հավատարիմ մնալու մասին, որոնք ստորագրվել են ավելի վաղ, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Իսրայելի կառավարությունը ողջունում է եգիպտական բանակի հայտարարությունն այն մասին, որ Եգիպտոսը շարունակելու է հետևել Իսրայելի հետ կնքած խաղաղ պայմանագրին: Բոլոր այս տարիներին եգիպտական կառավարությունը դրան պատշաճ կերպով է վերաբերվել: Մենք ենթադրում ենք, որ այդ պայմանագիրը հիմնարար է ոչ միայն երկու երկրների միջև, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար»,- ասել է Իսրայելի վարչապետը: