Երեկ և գիշերը Կահիրեում և Եգիպտոսի մյուս քաղաքներում կրկին ցույցեր են տեղի ունեցել «Հեղափոխությունը վերջ չունի» կարգախոսներով: Մասնակիցները «հեղափոխության շարունակություն» են պահանջում: Նրանք դժգոհ են նրանից, որ հաղթանակից արդեն չորս օր է անցել, իսկ Եգիպտոսում ոչինչ չի փոխվել, գները չեն նվազել, աշխատավարձը չի բարձրացել: Շարունակվում են նաև գործադուլները: Փետրվարի 18-ին նախատեսվում է «Հաղթանակի երթը», որով եգիպտացիները նշելու են իրենց հաղթանակը: Սակայն նրանց ցանկությունը կարող է չիրականանալ: Մի շարք ցանցային ԶԼՄ-ներ հաղորդում են, որ զինվորականները մտադիր են պաշտոնապես արգելել ցույցերն ու գործադուլները և արդեն կոչ են արել բնակչությանը վերադառնալ բնականոն կյանքին:
Ցույցերի անցկացման արգելքը երկրում «ժողովրդավարական արժեքների» հաստատմանն ուղղված զինովարականների երկրորդ քայլն է: Առաջին քայլը եղավ խորհրդարանի լուծարումը և սահմանադրության կասեցումը, հայտնում է ZMAN.com-ը: