15 փետրվարի 2011 - 12:18 AMT
Փետրվարի 15-ին ողջ աշխարհում նշվում է Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը

Փետրվարի 15-ին ողջ աշխարհում նշվում է Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը: Այդ օրը հայտարարվել է Լյուքսեմբուրգում 2001-ի սեպտեմբերին և 2003-ից անցկացվում է աշխարհի 38 երկրներում Մանկական ուռուցքաբանների միջազգային հանրության և Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների կազմակերպությունների միջազգային խորհրդաժողովի հովանու ներքո:

Այդ օրվա հիմնական նպատակն է մանկաբույժների, ողջ բժշկական հանրության, բոլոր մասնագիտությունների սոցիալապես պատասխանատու քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը մանկական ուռուցքաբանության խնդիրների և հաջողությունների մասին:

Բժշկական վիճակագրության տվյալների համաձայն, ամեն տարի աշխարհում 200.000 երեխա հիվանդանում է քաղցկեղով, իսկ շուրջ 100.000 հազար երեխա մահանում այդ սարսափելի հիվանդությունից առաջին հերթին ժամանակակից բուժման անհասանելիության պատճառով:

2011-ի հունիսի 1-ին Մոսկվայում նախատեսվում է Մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի դաշնային գիտական կլինիկական կենտրոնի բացում, որը դառնալու է ամենախոշոր և տեխնիկապես ժամանակից կենտրոնը Եվրոպայում: