Փետրվարի 11-ին Էդինբուրգում` Շոտլանդիայի ռուսական ինստիտուտում, բացվել է հայ մշակութային ցուցահանդես, որը համատեղ կազմակերպել են Լոնդոնում Հայաստանի դեսպանությունն ու PRO ART ընկերությունը:
Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 20-ը, որի ընթացքում կցուցադրվեն Հայաստանը ներկայացնող հանրահայտ հայ լուսանկարիչների գործերը, ինչպես նաև բրիտանահայ գիտնական Վրեժ Ներսիսյանի կողմից Լոնդոնի Բրիտանական գրադարանից բերված հայկական մանրանկարների հավաքածուն:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին Շոտլանդիայի մտավորականության, Շոտլանդիայի հայ և ռուս համայնքների և Լոնդոնում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: