Փետրվարի 15-ին «Արդշինինվեստբանկի» Խորհուրդը բավարարել է Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի վարչության նախագահի իր լիազորությունները թողնելու վերաբերյալ դիմումը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը :
Ներսես Կարամանուկյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009թ. հուլիս ամսից: Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել բանկի բոլոր աշխատակիցներին և «Արդշինինվեստբանկի» Խորհրդի անդամներին համատեղ աշխատանքի համար և շեշտել, որ բոլորի համախմբված աշխատանքի արդյունքում և շնորհիվ է, որ «Արդշինինվեստբանկը» տարիներ շարունակ կարողանում է պահպանել իր առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում:
Բանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել պարոն Կարամանուկյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և պարգևատրել Բանկի ոսկեպատ հուշամեդալով:
Խորհրդի որոշմամբ «Արդշինինվեստբանկի» Վարչության նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Կարապետ Գևորգյանի վրա: