16 փետրվարի 2011 - 13:48 AMT
Նիկոլայ Բորդյուժան կոչ է անում ՀԱՊԿ երկրներին միասնաբար պայքարել ծայրահեղականության դեմ

Ծայրահեղականության դրսևորումներ կան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրներում և այդ վտանգի դեմ պայքարում ջանքերը պետք է միասնական լինեն: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Ղրղզստանի փոխվարչապետի Պաշտպանության խորհրդի քարտուղար Շամիլ Ատախանովի հետ հանդիպմանը:

«Անցյալ տարվա իրադարձությունները Ղրղզստանում ու Տաջիկստանում մեկ շղթայի օղակներ են, -գտնում է նա: -Հարկավոր է համակարգել ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերը»: Ըստ նրա, կարևոր է պայքարել ծայրահեղականության բոլոր ձևերի դեմ «ընդհանուր ջանքերով»,-գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: