16 փետրվարի 2011 - 16:07 AMT
Թեհրանում բախում է տեղի ունեցել գործող իշխանությունների կողմնակիցների ու հակառակորդների միջև

Իրանում կրկին անկարգություններ են սկսվել, որոնք ուղեկցվում են բախումներով գործող իշխանությունների կողմնակիցներկի ու հակառակորդների միջև: Ինչպես հաղորդում է BBC-ին, անկարգությունները սկսվել են Թեհրանի համալսարանում: Անկարգությունները սկսվել են 26-ամյա ուսանողի հուղարկավորության ժամանակ, որը սպանվել էր փետրվարի 14-ի բողոքի ակցիայի ժամանակ: Իրավապահ մարմինները շրջափակել են դեպի համալսարան տանող բոլոր ճանապարհները: