Փետրվարի 16-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարությունը, հետգնմանը մասնակցել է 6 գործակալ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 4,4 մլրդ դրամ, հետգնված ծավալը` 1 մլրդ դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 039 083 988 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.7600% է: