16 փետրվարի 2011 - 19:12 AMT
Մանուկ Վարդանյանն ու Ռամազ Նիկոլաիշվիլին կարևորել են միջպետական ճանապարհների բարելավումը

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 16-ին ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` այդ թվում տրանսպորտի, ճանապարահաշինարարության ոլորտներին առնչվող: Կողմերը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` տրանսպորտի ոլորտում հետագա փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար:

Երկուստեք կարևորվել է նաև ավտոմոբիլային ճանապարհների բարելավման խնդիրը, որի լուծման արդյունքում բարենպաստ պայմաններ կստեղծվեն երկկողմ տարանցիկ փոխադրումների ծասվալների հետագա ընդլայնման, ինչպես նաև պահանջվող ժամանակի կրճատման համար, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը: