17 փետրվարի 2011 - 10:31 AMT
Նավթի գներն աճել են Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակի ֆոնի վրա

Փետրվարի 16-ին համաշխարհային շուկաներում նավթի գները կտրուկ բարձրացել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով, որտեղ Եգիպտոսից և Թունիսից անկարգությունների ալիքն անցնում է Լիբանան և Բահրեյն: Brent Crude Oil ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերս ցուցանիշների արժեքը Լոնդոնի ICE բորսայում 2.14 դոլարից դարձել է 103.78 դոլար մեկ բարելի համար:

NYMEХ (New York Merchantile Exchange) նյույորքյան բորսայում Light Sweet Crude Oil ապրանքանիշի ամերիկյան թեթև նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը 0.67 դոլարից դարձել է 84.99 դոլար մեկ բարելի համար:

Անցյալ շաբաթ երկարատև փողոցային ցույցերից հետո հրաժարական տվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը` երկրի իշխանության ղեկը հանձնելով բանակին: Ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումներ տեղ են ունեցել նաև Ալժիրում, Եմենում և Բահրեյնում: