Փետրվարի 16-ին Դոնեցկի «Շախտյորը» Հռոմում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում խաղաց «Ռոմայի» հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և խաղաց 78 րոպե:
«Շախտյորն» ընդունեց առաջին գնդակը, 28-րդ րոպեին հռոմեացիների կազմում աչքի ընկավ Սիմոն Պերոտտան, բայց մեկ րոպե անց բրազիլացի կիսապաշտպան Ժադսոնը հավասարեցրեց հաշիվը: Միրչա Լուչեսկուի սաները 12 րոպե հետո խփեցին ևս երկու գոլ, որոնց հեղինակներ դարձան Դուգլաս Կոստան և Լուիս Ադրիանոն: Դաշտի տերերը կարողացան կրճատել հաշիվը 61-րդ րոպեին: Սակայն խաղն ավարտվեց 2:3` «Շախտյորի» օգտին, որը հիանալի շանս ունի դուրս գալու քառորդ եզրափակիչ:
Շախտյորի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կարծում է, որ իր սաներն արժանի էին նման արդյունքի: «Մեր բախտը բերեց, որ «Ռոման» շատ էր նյարդայնանում: Մենք լավ կազմակերպված էինք, իսկ մեր հակագրոհները` արագ և սուր»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը:
Մարզիչը կարծում է, որ պատասխան խաղը շատ բարդ է լինելու, և թե ով է արժանի անցնելու հաջորդ փուլ, ցույց կտա Դոնեցկում կայանալիք խաղը: