Հայաստանի Ազգային գրադարանը նախաձեռնել է միջոցառումների շարք` «Թումանյանի դասերը» խորագրով: Այդ շրջանակներում փետրվարի 18-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա «Թումանյանը` հայ գրականության զարգացման ելակետ, չափանիշ և ուղենիշ» խորագրով միջոցառում: Օրվա բանախոսը թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանն է, ով շուրջ 20 տարի է, ինչ զբաղվում է թումանյանագիտությամբ:
Հ.Ուլուբաբյանը նշում է, որ այսօր ճգնաճամ է նկատվում նաև հայ գրական կյանքում: Իր դասախոսությամբ նա կներկայացնի այդ ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ` Թումանյանի միջոցով, հայտնում է Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը: