Ղարաբաղյան հակամարտությունը շատ խճճված հարց է, մինչ օրս այդ հարցի պատասխանը չի գտնվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտությունը կարելի էր հանգուցալուծվել 1980-ների վերջում և 1990-ականների սկզբում: «Իմ նախագահության օրոք կարելի էր համաձայնության գալ այդ հարցի շուրջ: Ցավոք, որոշ աշխարհաքաղաքական գործընթացներ տեղի ունեցան: Դա մեզանից կախված չէր: «Միջազգային հանրությունը ներկայացնող պետություններն իրենց շահերն ունեն Հարավային Կովկասում և գործել են՝ ելնելով սեփական շահերից: Այդ պետությունները մեր օրերում հանդես են գալիս հայտարարություններով, հավաքվում են և ինչ-որ բաներ քննարկում, սակայն, ցավոք, արդյունք չկա: Ադրբեջանը պետք է հաստատակամ լինի իր քայլերում, ամրապնդի իր տնտեսությունը, իսկ իշխանությունները՝ բարելավեն հարաբերությունները ժողովրդի հետ: Վաղ թե ուշ բոլորը կհասկանան, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է նա: Մութալիբովը գտնում է նաև, որ պատերազմի հավանականությունն այժմ անորոշ է: «Ես չեմ կարող կոնկրետ պատասխանել, կլինի պատերազմ ապագայում թե ոչ: Կարող եմ միայն ասել, որ այսօրվա Ադրբեջանը տնտեսական ու ռազմական զարգացման տեսակետից անհամեմատելի է 20-ամյա վաղեմության երկրի հետ: Երբ ես էի նախագահ, մենք ոչ բանակ ունեինք, ոչ տնտեսություն: Պատերազմի վերսկսումը մեծապես կախված է Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու ԵՄ-ից»,-հայտարարել է Այազ Մութալիբովը, հաղորդում է SalamNews-ը: