
Թուրքիան մոտ է լիիրավ անդամակցությանն Եվրամիությանը, այն կամրապնդի ԵՄ-ն: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը:
Խորհրդարանի արտաքին քաղաքականությանը նվիրված նիստում Կարլ Բիլդտը, շարադրելով կառավարության դիրքորոշումը, հայտարարել է, որ Թուրքիան էական ջանքեր է գործադրում ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար: Բիլդտը նշել է նաև, որ Թուրքիայի կողմից բարեփոխումների իրագործումը կարագանա երկրում կայանալիք ընտրություններից հետո: Ըստ Շվեդիայի ԱԳ նախարարի, Կիպրոսի հարցում համաձայնության հասնելու դեպքում Արևելյան Միջերկրածովյան տարածքում կայունության կհաստատվի, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: