18 փետրվարի 2011 - 12:38 AMT
Վալանսում Շարլ Ազնավուրի անվան պուրակ կբացվի

Ֆրանսիական Վալանս քաղաքի պուրակը կրելու է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի անունը: Ինչպես գրում է Nouvelles d`Arménie-ն, քաղաքապետ Ալեն Մորիսը նամակ է ուղղել Ազնավուրին` խնդրելով նրան պաշտոնական համաձայնություն տալ: Նստարաններով և 130 քմ կանաչ տարածք ունեցող 420 քմ պուրակը գտնվում է Հայկական ժառանգության կենտրոնի դիմաց` քաղաքի հայկական պատմական թաղամասում, որտեղ Հայոց ցեղասպանությունից հետո բնակվել են հարյուրավոր հայեր:

Ալեն Մորիսն առաջարկել է Շարլ Ազնավուրին միասին որոշել պուրակի բացման օրը, որպեսզի երգիչը ելույթ ունենա այնտեղ: Պուրակի բարեկարգման աշխատանքներն ավարտվելու են գարնան սկզբին: