18 փետրվարի 2011 - 15:53 AMT
Մաքսիմ Վենգերովը երազում է ձայնագրել Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը

«Ես շատ եմ սիրում հայկական երաժշտությունը, և ինձ համար Արամ Խաչատրյանը հանճարեղ կոմպոզիտոր է»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր, Grammy մրցանակի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը: Երաժիշտը խոստովանել է, որ երազում է սովորել և ձայնագրել Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը: Վենգերովի խոսքերով, նա ցանկանում է նաև կատարել հայ կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Վենգերովը նաև պատմել է լրագրողներին, որ Երևան կատարած այցի շրջանակներում այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան և շատ է տպավորվել: «Ցավոք սրտի, չեմ հասցրել շատ բան տեսնել, քանի որ մենք հիմնականում պարապել ենք և նախատեսում ենք տեսարժան վայրեր այցելել համերգի հաջորդ օրը»,- ասել է Մաքսիմ Վենգերովը: