18 փետրվարի 2011 - 19:54 AMT
Եգիպտոսի բանակն իր էջն է բացել Facebook-ում

Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհուրդը, որը ներկա պահին ղեկավարում է երկիրը, իր էջն է բացել Facebook միջազգային սոցիալական ցանցում, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել բանակի հրամանատարությանը: «Այդ էջը թույլ կտալ ընդունել քաղաքացիների բողոքներն ու հարցումները, ինչպես նաև պատասխանել դրանց»,- ասվում է բանակի հրամանատարության ուղերձում: Քաղաքացիների դիմումների հետ աշխատելու է տեղեկատվության հատուկ կոմիտեն, որը հանդես է գալիս զինված ուժերի անունից:

Բանակի հրամանատարությունն ընդգծում է, որ հաղորդակցման նման ձևը թույլ կտա «ամրապնդել վստահությունն ու լիարժեք թափանցիկության սկզբունքը ժողովրդի և զինված ուժերի գերագույն խորհրդի հարաբերություններում», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: