Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Արցախի Հանրապետությունում գործող մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Նախագահը կարևորել է երիտասարդական կազմակերպությունների դերը մեր հանրապետության կյանքում և ընդգծել նրանց գործունեության ակտիվացման և ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Այնուհետև Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում Սուրբ Սարգսի հիշատակության տոնին նվիրված միջոցառմանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը: