21 փետրվարի 2011 - 15:15 AMT
Ռոման Ամոյանը և Արթուր Շահինյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Գրան պրիում նվաճել են ոսկե մեդալներ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Մուրսկա Սոբոտայում ընթացող Գրան պրիում (Սլովենիա) նվաճել է 4 մեդալ: Հայաստանի բոլոր 4 ներկայացուցիչները նվաճել են մեդալներ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55 ք/կ) զբաղեցրել է առաջին տեղը և դարձել մրցաշարի լավագույն ըմբշամարտիկը: Հայաստանի հավաքականին երկրորդ ոսկե մեդալն է պարգևել Արթուր Շահինյանը (84 ք/կ), PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղար Բազմասեր Առաքելյանը:

Եվրոպայի չեմպիոն և ԱԱ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 ք/կ) և Վահան Ջուղարյանը (60 ք/կ) նվաճել են բրոնզե մեդալներ: