21 փետրվարի 2011 - 15:49 AMT
ՀՀ ԱԳՆ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր բանակցությունների կարիք չկա

Մենկաբանելով Ռուսաստանի միջնորդությամբ հայ-թուրքական բանակցությունների մասին լուրերը` ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր բանակցությունների կարիք չկա` անկախ ձևաչափից: Կան ստորագրված արձանագրություններ, որոնք պետք է վավերացնել և իրականացնել առանց նախապայմանների: Սա է միջազգային հանրության և Հայաստանի դիրքորոշումը»: