«Ես բազմիցս ասել եմ, որ, իմ կարծիքով, Ղարաբաղի հիմնախնդիրն ընդհանրապես ոչ մի լուծում չունի: Եվ բոլոր կողմերի ու խաղաղ գործընթացի մասնակիցների համար ամենալավը ստատուս քվոյի պահպանումն է: Այսինքն, ԼՂ իրավաբանական ճանաչումն Ադրբեջանի կազմում, և ԼՂ նկատմամբ հայկական հսկողության գործնական ճանաչում: Դա ձեռնտու է բոլորին, բացի ամերիկացիներից»,- հայտարարել է Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը: Նրա կարծիքով, ցանկացած առաջխաղացում, որը տեսականորեն կարելի է պատկերացնել այդ խնդրում, հանգեցնելու է հակամարտության լարվածությանը:
«ԵԱՀԿ ՄԽ ինչ-որ արդյունավետության բացակայությունն ավելի շուտ հաջողություն է: ԼՂ շուրջ ցանկացած առաջխաղացում հանգեցնելու է շատ բարդ, հնարավոր է արյունալի հետևանքների և թուլացնելու է Ռուսաստանի, Իրանի դիրքերն այդ տարածաշրջանում: Հակամարտության կողմերի առաջնորդների հանդիպումներն ըստ էության զինված հակամարտության որոշակի նախազգուշացում են, ոչ ավելին: Այդ հակամարտության դրական լուծում ուղղակի չկա: Այդ պատճառով ավելի լավ է ՄԽ համանախագահները հանդես գան դրական ելույթներով, քան սրեն իրավիճակը»,- ասել է Դուգինը, գրում է Day.az-ը: