Հայաստանի զինվորական դատախազությունում այսուհետ կգործի թեժ գիծ` 32-32-92 հեռախոսահամարով: Զինվորական հանցագործությունների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն քաղաքացիները և կազմակերպությունները կարող են հաղորդել անմիջապես ՀՀ զինվորական դատախազին, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը: