Կյանքի 67-րդ տարում իր մահկանացուն կնքեց ժամանակակից ազգային քանդակի մեծ վարպետ, ճարտարապետ, ջազ-դաշնակահար Դավիթ Բեջանյանը: Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ:
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Դավիթ Բեջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 22-ին` ժամը 19:00-ից, Սայաթ-Նովա 5 հասցեում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 23-ին` 12:00-14:00-ը, Հայաստանի նկարիչների միությունում:
Հուղարկավորության արարողությունը կկայանա Երևանի քաղաքային պանթեոնում: