22 փետրվարի 2011 - 11:35 AMT
Լարա Ֆաբիանը մենահամերգով հանդես կգա Երևանում

Մարտի 18-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Լարա Ֆաբիանի համերգը: Տոմսերը վաճառվում են քաղաքի բոլոր տոմսարկղերում, արժեքը 5000-100000 դրամ է: Համերգը կայանալու է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: Միջոցառման կազմակերպիչներն են «E-Productions»-ը «Bal»-ի հետ համատեղ: Համերգը կայանալու է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ արտգործնախարարության ու մշակույթի նախարարության աջակցությամբ: