22 փետրվարի 2011 - 16:44 AMT
Հայաստանի ծանրամարտի առաջնությունը տեղի կունենա փետրվարի 25-27

Փետրվարի 25-27 Երևանի Օլիմպիական ռեզերվի պետական սպորտդպրոցում կկայանա Հայաստանի ծանրամարտի առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն ավելի քան 100 ծանրամարտիկներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Առաջին մրցութային օրը ելույթ կունենան մինչև 56կգ քաշային կարգում հանդես եկող տղամարդիկ և կանայք:

Նախքան Հայաստանի առաջնության մեկնարկը տղամարդկանց հավաքականի հիմնական անդամներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում, կանայք` Գյումրիում: