Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբը Աշխաբադում և Ապադանայում արդեն 17-րդ անգամ ընթացող «Թուրքմենբաշիի Գավաթի» խաղարկության ժամանակ դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Փետրվարի 22-ին խմբային հանդիպմանը «Գանձասարը» 1:0 հաշվով հաղթեց Մախաչկալայի «Անժիի» երկրորդ կազմին: Սա Աբրահամ Խաշմանյանի սաների երկրորդ հաղթանակն է. առաջինը նույն հաշվով գրանցվեց «Ալթին Նասիրի» նկատմամբ:
Փետրվարի 24-ին կայանալիք կիսաեզրափակչում «Գանձասարը» կմրցի «Օղաբ Գոնբադի» (Իրան) հետ, հաղորդում է turkmeninform.com-ը: