23 փետրվարի 2011 - 12:03 AMT
Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում տեղի կունենա բրազիլական երեկո

Փետրվարի 25-ին Երևանում Գաֆեսճյան Արվեստների կենտրոնում տեղի կունենա բրազիլական երեկո, որի ընթացքում ելույթ կունենա «Fiesta Caliente» խումբը: Միջոցառումը տեղի կունենա «Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում:

Համերգի ընթացքում ելույթ կունենան. վոկալ` Սոնա Շիրոնյան, ստեղնաշարային գործիքներ` Սամվել Գասպարյան, բաս` Արթուր Մալիտվին, ալտ սաքսոֆոն` Արթուր Գրիգորյան, շեփոր` Լևոն Պուչինյան, թմբուկ` Գևորգ Չարչյան, տիմբալես` Ալեքսանդր Գրիգորյան, հարվածային գործիքներ` Լևոն Ավետիսյան: