ՀՀ Ազգային ժողովի կոալիցիոն խմբակցությունները կսատարեն «Դիֆենս» իրավաբանական ընկերության ղեկավար Կարեն Անդրեասյանի թեկնածությանը մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ըստ ՀՀ Սահմանադրության նոր օմբուդսմենի թեկնածության օգտին պետք է քվեարկի ԱԺ պատգամավորների առնվազն 3/5-ը: Օմբուդսմենն ընտրվում է 6 տարով: