23 փետրվարի 2011 - 17:35 AMT
Աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին կվերսկսի ամենօրյա աշխատանքը մարտի 1-ից

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղեկացնում է, որ «ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 1-ից կրկին հասանելի կլինի շաբաթվա բոլոր օրերին: Այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզում համեմատաբար բարենպաստ եղանակային պայմանները, ինչի արդյունքում աճել է այցելուների թիվը: «ՏաԹևեր» ճոպանուղին միայն հանգստյան օրերին աշխատում էր փետրվար ամսվա ընթացքում:

Հանրային շահագործումից սկսած`հոկտեմբերի 23-ից մինչև օրս, այն սպասարկել է ավելի քան 10000 ուղևորի, որից 30 տոկոսն են շահառու համայքների բնակիչներ: