Ադրբեջանում մշակվել է «Բնակչության հոգեկան առողջության մասին»ազգային ռազմավարությունը: Փաստաթուղթը հաստատման է ներկայացված, ասել է Ադրբեջանի գլխավոր հոգեբույժ Հերայ Հերայբեյլին: Ըստ ռազմավարության նախատեսվում է տեղեկատվություն հավաքել ինքնասպանությունների և այլ հոգեկան շեղումների մասին, հայտնում է «Թրենդը»:
Այդ փաստը զարմանալի չէ. ադրբեջանական մամուլն ուղղակի լեցուն է ինքնասպանությունների ու սպանությունների մասին հաղորդագրություններով: Ընդ որում, ինքնասպանների մեծ մասը երիտասարդներ են: Ոչ պաշտոնական տվյալներով 2009թ. Ադրբեջանում ինքնասպան է եղել 29 երեխա, իսկ 2010թ. առաջին վեց ամսում՝ 47 անչափահաս, ամենակրտսերը՝ 9 տարեկան:
Ավելին, ադրբեջանցիների անհավասարակշռությունը անմիջական ազդեցություն է թողնում ադրբեջանական բանակի վիճակի վրա: Տառացիորեն մի քանի օր առաջ ադրբեջանցի զինծառայողը գնդակահարել է իր 7 զինակիցներին: Եվ դա եզակի դեպք չէ: 6 տարում ադրբեջանական բանակում միջադեպերի արդյունքում զոհվել է մոտ 300 զինծառայող: Եվ այդ բանակին է Ադրբեջանի նախագահ Ալիևը հրահրում պատերազմ սանձազերծել Ղարաբաղում:…Սակայն, գուցե հենց իր ժողովրդի անհավասարակշռության վրա է հույսը դրել Ալիևը: