23 փետրվարի 2011 - 21:08 AMT
Մասիս Մայիլյան. Բաքուն դժվար թե շահագրգռված է Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձախողման հարցում

Դժվար թե Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման հարցում: Այդ մասին հայտնել է Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Նրա խոսքով, վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը ոչ մի նոր բան չի առաջարկում: «Ադրբեջանի բանաձևը հետևյալն է` կամ խաղաղություն, բայց միայն իր պայմանները կատարելու դեպքում, կամ էլ պատերազմ: Ըստ էության, Մադրիդյան սկզբունքների կատարումն Ադրբեջանի պայմաններն են խաղաղության պահպանման համար: Չեմ կարծում, որ նա կհրաժարվի դրանից»,- ասել է Մայիլյանը:

Ինչպես հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Էյնուլլա Մադաթլին, Ադրբեջանը կարող է «լրջորեն մտածել» «Պրահայի գործընթացի» ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին իր հետագա մասնակցության շուրջ: Դա, նրա խոսքով, տեղի կունենա, «եթե Հայաստանը հապաղի կամ էլ բացասական պատասխան տա Մադրիդյան սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներին: