24 փետրվարի 2011 - 10:49 AMT
ԱՄՆ Կոնգրեսը հարգանքի տուրք կմատուցի Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերին

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը` Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան, Ամերիկայի Հայ Դատի hանձնախմբի (ԱՀԴՀ) և Ամերիկայի Հայկական hամագումարի (ԱՀՀ) հետ համատեղ փետրվարի 28-ին միջոցառում կանցկացնի` նվիրված Սումգայիթում (1988) և Բաքվում (1990) ջարդերի զոհերի հիշատակին: Միջոցառումը տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի Cannon House-ում: