Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
Իտալիայի Հանրապետության դեսպանը ՀՀ պաշպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Իտալիայի նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Վինչենցո Իանուչելլիին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: