Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ուրբաթ օրը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Հանդիպման մեկնարկին նախագահները ջերմորեն ողջունեցին միմյանց: Նախագահները մամուլի համար հայտարարություններ չարեցին: «Կարևորն այն չէ, թե մենք ինչ կասենք, կարևորն այն է, թե ինչ ենք անում»,-ասել է Մեդվեդևը
Երկու նախագահների առանձնազրույցը շարունակվել է փակ դռների ետևում: Նախատեսված է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն հարցեր` կապված երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման, առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցության հետ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: