25 փետրվարի 2011 - 21:37 AMT
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները արարողակարգային լուսանկարահանման ժամանակ շփոթել են տեղերը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ՝ արարողակարգային լուսանկարահանման ընթացքում, լրագրողները նկատեցին, որ նախագահները հակառակ են նստած` Դմիտրի Մեդվեդևը ՀՀ պետական դրոշի մոտ, Սերժ Սարգսյանը` ՌԴ պետական դրոշի մոտ: Արարողակարգային այս բացթողման վերաբերյալ լրագրողների դիտարկումներին ի պատասխան` Դմիտրի Մեդվեդևը հումորով նկատեց, որ «դա ցույց է տալիս հարաբերությունների ռազմավարական բնույթը»: