26 փետրվարի 2011 - 17:14 AMT
Մոսկվայում հարգանքի տուրք կմատուցեն Ադրբեջանում հայոց ջարդերի զոհերի հիշատակին

Փետրվարի 28-ին Մոսկվայում հարգանքի տուրք կմատուցեն Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ ադրբեջանական քաղաքներում տեղի ունեցած հայոց ջարդերի զոհերի հիշատակը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Ռուսաստանի հայերի միությունից, այդ օրը Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները (ՀԱԵ), Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները, Ռուսաստանի հայերի միության անդամները, ինչպես նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները կհավաքվեն Սբ.Հարություն հայկական եկեղեցու բակում և ծաղիկներ կդնեն հայկական գերեզմանատանը: