28 փետրվարի 2011 - 10:26 AMT
ՖԻԴԵ-ի Գրան պրիի 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Լիլիթ Մկրտչյանի դեմ

Դոհայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի 5-րդ տուրից հետո հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով հաղթել է Սյույ Յույխուաին (Չինաստան) և մոտակա մրցակիցներից առաջ է 2 միավորով:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը միավորները կիսել է Բատույագ Մոնղոնտուլի հետ (Մոնղոլիա) և 1.5 միավորով գտնվում է 11-րդ տեղում:

6-րդ տուրում, որը կայանալու է փետրվարի 28-ին, հայ շախմատիստուհիները խաղալու են միմյանց դեմ:

Պարտիաները սկսվելու են փետրվարի 22-ին: Մրցաշարի հաղթողը ստանալու է 6500 եվրո, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո: